Ադրբեջանական «բանակը» Քիմ Քարդաշյանի դեմ

Քիմ Քարդաշյանը պատերազմական այս բոլոր օրերին մշտապես սատարել է հայ ազգին։ Օրեր առաջ ինստագրամյան իր 189 միլիոն հետևորդ ունեցող էջում կոչ արեց բոլորին գումար փոխանցել Հայաստան Համահայկական հիմնադրամին, իսկ ինքը իր երկու քույրերի հետ միասին 3 միլիոն դոլար փոխանցեցին հիմնադրամին։ Այս փաստը ադրբեջանցիներին այնքան էր կատաղեցրել, որ սկսեցին սոցիալական ցաներում բացասական մեկնաբանություններ գրել Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի հասցեին։ Չհանդուրժելով Քիմի՝ հայրենիքին ուղղված աջակցությունը, նրանք փորձեցին ֆեյսբուքում իջնեցնել նրա էջերից մեկի ռեյտինգ։ KKW BEAUTY Քիմին պատկանող շպարի բրենդի ֆեյսբուքյան էջում վատ մեկնաբանությունների միջոցով էջի ռեյտինգը 5-ից կարողացել էին հասցնել 1-ի։ Իսկ ամենզավեշտալին այն է, որ շպարի պարագաների մասին բացասական մեկաբանություններ թողնում էին տղամարդիկ, ասելով, որ դրանք շատ վատ որակ ունեն։ Սա անտարբեր չթողեց հայ օգտատերերին, որոնք միանգամից արձագանքեցին և լավ մեկնաբանությունների միջոցով կարողացան բարձրացնել 4.6-ի։

VNews.am-ը դրում է, որ թշնամին այս օրերի ընթացքում ցույց տվեց, որ բոլոր ճակատներում կռվում է անազնիվ միջոցներով, բայց պարտվում է մեր միասնականության, սիրո և արագ համախմբվելու պատճառով։