Դերասան Հայկ Չոմոյանն ունի հրազենային և բեկորային վնասվածքներ, պետք է վիրահատեն. Ժաննա Բուտուլյանը մանրամասներ է հայտնել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասան Հայկ Չոմոյանը ռազմաճակատում վիրավորվել է: Նա այժմ գտնվում է Երևանի բժշկական կենտրոններից մեկում:

Դերասնուհի Ժաննա Բուտուլյանը տեսակցության է գնացել գործընկերոջը և լուսանկար հրապարակել: «Մեր քաջ Չոմոյանը: Ապաքինվիր շուտ»,- գրել է նա:

Tert.am Life-ի հետ զրույցում Ժաննան ասաց, որ Հայկն ունի հրազենային և բեկորային վնասվածքներ: Նրան դեռ պետք է վիրահատեն:

Նշենք, որ Հայկը մեկնել է ռազմաճակատ պատերազմի առաջին իսկ օրվանից: