«Ցույց հանուն խաղաղության». Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյան

Հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, ով հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, ակտիվորեն հետևում ու արձագանքում է Արցախում ծավալվող իրադարձություններին։

Victoria’s Secret-ի մոդելը ինստագրամյան էջի Stories բաժնում վերահրապարակել է տեսագրությունը, որը պատկերում է Լոս Անջելեսում հայերի խաղաղ ցույցի կադրերն ու գրել. «Բողոք հանուն խաղաղության»:

Ավելի վաղ մոդելը գրառում էր արել՝ նշելով. «Իմ գեղեցիկ հայրենիքի`Հայաստանի ժողովուրդը պատերազմի մեջ է: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը՝ Թուրքիայի ռազմական աջակցությամբ և սիրիացի վարձկան ահաբեկիչներով հարձակվում են մեր Հայաստանի վրա: Սա բախում կամ հակամարտություն չէ, սա հարձակում է մեր ժողովրդի վրա, որը սպառնում է ոչ միայն մեր խաղաղությանը և սեփական տանը ապրելու իրավունքին, այլև մեր գոյությանը: Եկեք թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի»։