Քանյե Ուեսթը միանգամից 3 գրառում է կատարել` նվիրված Արցախին ու Հայաստանին

Քանյե Ուեսթն իր թվիթերյան էջում միանգամից 3 գրառում է կատարել` նվիրված Արցախին և Հայաստանին:

Դրանց միջոցով նա իր հետևորդներին հայտնել է, որ Քիմ Քարդաշյան Ուեսթը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, հաղորդել, որ երեկ առնվազն 600 հոգի է զոհվել հակամարտության ընթացքում և հրապարակել 20 տոննա հումանիտար օգնությամբ Հայաստան ուղևորվող ինքնաթիռի լուսանկարը: