System of a Down ռոք խումբը «Հայաստան» համահայկական հիմնադրամին օգնելու համար հանդես է գալու նոր նախաձեռնությամբ

System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանը և Շավո Օդաջյանը պատերազմական վիճակում գտնվող Արցախին աջակցելու նպատակով նոր նախաձեռնությամբ են հանդես գալու, որից ստացված ամբողջ հասույթն էլ փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Նախաձեռնության մասին իր ինստագրամյան էջում տեղեկացրել է System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանը և նշել, որ խմբի անդամներ Ջոն Դոլմայանը և Շավթ Օդաջյանը մասնակցելու են «Լռությունը ցեղասպանություն է» (Silence is genocide) շապիկների ստորագրման բարեգործական միջոցառմանը, որից հետո մոմավառությամբ հարգելու են հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների հիշատակը։