«Ինչպիսի տեսարան». Անժելա Սարաֆյանը հրապարակել է եռագույնով լուսավորված Լոս Անջելեսի քաղաքապետարանի լուսանկարը

Հոլիվուդում հայտնի հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանն այս օրերին հետևում է Արցախում ծավալվող իրադարձություններին և անմասն չմնալով արձագանքում դրանց։

Անժելան ինստագրամյան էջում հրապարակել է եռագույնով լուսավարված Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը պատկերող կադրերը։

«Անցած գիշեր… Ինչպիսի տեսարան։ Իմ տունը, քաղաքը, որը պահում է իմ ամենաթանկ հիշողությունները, Լոս Անջելես, շնորհակալություն քո սիրո ու աջակցության համար»,- գրել է դերասանուհին։