«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն արձագանքել է այն լուսանկարին, որն Ադրբեջանն օգտագործում է կեղծ պրոպագանդայի համար։
Երաժիշտը վերահրապարակել է ապացույցը, որ երեխայի լուսանկարը, որն ադրբեջանական պաստառին պատկերված է լաց լինելիս, իրականում բեմադրված է։
«Միջազգային կարեկցանք ստանալու համար երեխա դերասանների օգտագործումը բնորոշ է Ադրբեջանի ստախոս կառավարությանը։ Գարշելի է»,- ինստագրամյան էջում գրել է կոմպոզիտորը:
Նշենք, որ այս շրջանում աշխարհահռչակ երաժիշը բազմիցս անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և աշխարհին կոչ արել բացել աչքերն ու աջակցել Արցախին։