«Բախտս բերեց, տեսա ախպորս, 15 օր խրամատներում լինելուց հետո իջել էր հոսպիտալ». Վաչե Թովմասյան

Դերասան, հաղորդավար Վաչե Թովմասյանը մեկնել է Արցախ օգնություն տեղ հասցնելու նպատակով: Նա հանդիպել է նաև եղբորը՝ Վահանին, ով պատերազմի առաջի օրերին կամավորագրվեց:

«Բախտս բերեց, տեսա ախպորս: 15 օր խրամատներում լինելուց հետո իջել էր հոսպիտալ, խրոնիկ մեջքի ցավի համար սրսկում ստանար ու էլի բարձրանար առաջնագիծ: Ընթացքում էլ հլը ինքը ինձ դուխ տվեց , մեռնեմ սրտին !! Աստված ջան, խնդրում եմ պահիր և պահպանիր մեր բոլոր զինվորներին»,- գրել է Վաչեն ու եղբոր հետ լուսանկարներ հրապարակել: