«էս Մարետ տատը մի ողջ Արցախ է` անվախ, հզոր ոգով առաջ քայլող». Անահիտ Կիրակոսյան

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով այս օրերին Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին օգնություն է տրամադրում, Ինստագրամի իր էջում տեղադրել է հերթական այցից լուսանկարներ և գրառում է արել.

«Ամեն անգամ արցախցի նոր ընտանիքի այցելելիս ինչքան էլ ցավ եմ ապրում, ինչքան էլ տխուր եմ և շփոթված, ժպիտս հագնում եմ ու դուռը թակում: Զարմանալի տատ է Մարետ տատը: Ջիգյարով ընդունեց մեզ, ասաց.

-Աղջիկներ ջան, մենք շատ գոհ ենք ու հենց հաղթենք, գալու եք Արցախ ես բոլորիդ պատիվ տամ:
Ասացի.
-Տատի, բա ձեր տան հասցեն կասե՞ս:
Ասաց.
-Աղջիկ ջան, մի Արցախ, մի Մարետ տատ: Հենց հասնեք, անունս կտաք ու վերջացավ:
Ու, իրոք, էս Մարետ տատը մի ողջ Արցախ է` անվախ, հզոր ոգով առաջ քայլող, հաղթանակին հավատացող տատ:
Հ.Գ. Տատ ջան, թզի մուրաբա ես խոստացել արցախյան թեյով»: