Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալա»-ում իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին

Հայազգի աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալա»-ում ունեցած իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։ Այս մասին տեղեկանում ենք  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից:

«Հայազգի աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալա»- ում կայացած իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին՝ միանալով Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը: Համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Միլանի հայտնի «Լա Սկալա» օպերային թատրոնում՝ Filarmonica della Scala-ի հետ համատեղ»,- գրված է հաղորդագրության մեջ: