«Կյանքիդ գնով». Քրիստինե Պեպելյանի նոր երգը՝ նվիրված զոհված տղաների հիշատակին

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը պատերազմական այս օրերին նոր երգ է ներկայացրել, որը նվիրվում է առաջնագծում զոհված հերոս տղաների հիշատակին:
«Կյանքիդ գնով». այսպես է կոչվում երգչուհու նոր աշխատանքը: Երաժշտության և խոսքերի հեղինակը Վիկտորյա Խաչատուրյանն է: Դաշնամուրային նվագակցությունը՝ Արամ Ավագյանի: