«Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում այսքան ուժեղ հայրենասիրություն չեմ տեսել»․ Դանիել Դեքեր

Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերն այս օրերին Երևանում է՝ աջակցելու համար հայ ժողովրդին։ Նա նոր գրառում է արել, որում համոզմունք է հայտնել, որ հաղթելու ենք։

«Այս օրերին Երևանում ծանր լռություն է տիրում։ Համերգասրահներն ու սրճարանները լուռ են, և խոսակցությունները լուրջ են։ Սա տեղին է, քանի որ մենք կենտրոնացած ենք չար թշնամուն հաղթելու վրա, որը միայն ավերում և ցեղասպանություն է ցանկանում։ Այուամենայնիվ, լռությունը մի շփոթեք թուլության հետ։ Հայաստանն ուժեղ է։ Ուժեղ է ոգով։ Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում այսքան ուժեղ հայրենասիրություն չեմ տեսել։ Հայկական ոգին երբեք չի կոտրվի։ Կայսրությունները հազարավոր տարիներ փորձել են և ձախողել են։ Ահա, թե որտեղից գիտեմ, որ հաղթելու ենք»,- գրել է Դեքերը՝ օգտագործելով «ազատ Արցախ», «ճանաչեք Արցախը» հեշթեգերը։