Ne-Yo-ն, Big Sean-ը և ԱՄՆ-ի շատ հայտնիներ աջակցել են հայ ժողովրդին (տեսանյութ)

ԱՄՆ-ում հայտնի «Platinum Motorsports» ընկերությունը տեսանյութ է ներկայացրել` ի աջակցություն Հայաստանի ու Արցախի։ Տեսանյութում հանդես են եկել ԱՄՆ-ի հայտնիներից շատերը:

Հոլովակում Հայաստանին ու Արցախին իրենց աջակցությունն են հայտնել Ne-Yo-ն, Big Sean-ը, հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը, ամերիկացի հայտնի գրող Սթիվ Հարվիի դուստր՝ մոդել Լորի Հարվին, ինչպես նաև «Platinum Motorsports» ընկերության հիմնադիրներ Սամի Սահակյանը, Ժակ Քեշիշյանը ու Ջորջ Քեշիշյանը։

«Մենք Հայաստանի կողքին ենք։ Հարձակվել են խաղաղ բնակչության վրա, մահանում են անմեղ մարդիկ։ Մենք միայն մի ընտրություն ունենք՝ միավորվել ու այնպես անել, որ մեր ձայները լսելի լինել»,- գրված է տեսանյութի նկարագրության մեջ: