Վլադիմիր Սպիվակովն իր գալիք համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության ֆոնդին

Ռուսաստանցի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը միացել է Հայերի ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը և առաջիկա համերգի իր հոնորարը փոխանցել ֆոնդին՝ Արցախի երեխաներին օգնելու համար:

Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա կինը, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան: «Բարեգործական ֆոնդին հանգանակված բոլոր միջոցներն ուղղվելու են Արցախի երեխաներին մարդասիրական օգնություն տրմադրելուն` արտակարգ և հրատապ կարիքների ապահովում, ներառյալ սնունդ, ապաստարանի, բժշկական աջակցություն ապահովելուն», – հայտնել է Սաթին:

Այդ նախաձեռնությանն ավելի վաղ միացել էին նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ​​ղեկավար Թեոդոր Ակվենցիսը, աշխարհի ամենահայտնի ջութակահարներից Սերգեյ Խաչատրյանը, ջազ սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, Մարիամ Մերաբովան, ովքեր Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Միլանում կայացած իրենց համերգներից ստացած հոնորարները փոխացնցել էին ֆոնդին: