Աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Ման նվագել է Կոմիտասի «Կռունկը»

Ծագումով չինացի աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Ման «Aurora Prize»-ի շրջանակում կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը:

«Մեծ պատիվ է այսօր ձեզ հետ լինել: «Կռունկը» յուրահատուկ ստեղծագործություն է, քանի որ իր մեջ միարժամանակ վիշտ ու հույս է պարունակում: Ես հավատում եմ, որ մեր այսօրվա հույսը կապված է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում այս պահին, ինչպես նաև այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և այդ ամենը մեզ դեպի ավելի լավ աշխարհ կտանի»,- ասել է երաժիշտը տեսանյութի սկզբում: