Ամերիկահայ դիմահարդար Անի Գուլայանն իր հետևորդների հետ 10.000 դոլար է հավաքել, կրկնապատկել ու նվիրաբերել հիմնադրամին

Ամերիկաբնակ դիմահարդար Անի Գուլայանն իր ինստգրաամյան էջում է հաճախ է գրառումներ անում` աջակցելով Հայաստանին և Արցախին: Անին վերջին շրջանում իր 1,3 մլն հետևորդներին մշտապես իրազեկում է Հայաստանում ու Արցախում տեղի ուեցող իրավիճակի մասին:

Նա նախաձեռնություն էր սկսել իր հետևորդների հետ ու հավաքել 10 հազար դոլար, որը պետք է փոխանցեր «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Բայց Անին իր էջի Stories բաժնում հայտնել է, որ հետևորդների օգնությամբ հավաքագրած 10 հազար դոլարը կրկնապատկել է «Հայկական ասամբլեայի» միջոցով և արդեն 20 հազար դոլար նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, գումար եք նվիրաբերում Հայաստանին և հայոց բանակին: Սա վերջին նվիրաբերությունը չէ»,-ասել է նա: Անին նաև տեղադրել է հայտարարություն, որում ասվում է, որ այսօր Մայամիում խաղաղ ցույց է լինելու` հանուն Արցախի ճանաչման, ինքը ևս մասնակցելու է: