«Ազգային երգչից» Արթուր Խաչենցը վերադարձել է Երևան, բայց կրկին մեկնելու է առաջնագիծ

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Ազգային երգիչ» նախագծից լսարանին հայտնի Արթուր Խաչենցը կամավոր առաջնագծում էր:

Երգիչն այս պահին Երևանում է: «Ազգային երգչից» Կարլոս Սահակյանը լուսանկար է հրապարակել, որտեղ նաև Արթուրն է։
«Բռոներ»,- լուսանկարին կից գրել է նա: Մյուս ընկերները ևս Արթուրի հետ լուսանկարներ են հրապարակել: Հայտնի է, որ ծննդով Հադրոութից երգիչը մտադիր է կրկին վերադառնալ առաջնագիծ:

Հիշեցնենք, որ Արթուրն առաջնագծից տեսանյութ էր հրապարակել, որտեղ երգում էր «Գինի լից» հայտնի երգը: Այն լայն տարածում գտավ համացանցում: