«Քանի դեռ մեզնից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է»․ Շոն Պեն

Արցախում տեղի ունեցող զարգացումներին հետևում են ոչ միայն արտերկրում մեր հայտնի հայրենակիցները, ովքեր իրենց պատմական հայրենիքին օգնում են ոչ միայն խոսքով, այլեւ գործով: Այլ նաև հայտնիները, որոնք կապ չունեն Հայաստանի հետ։ Նրանք անհանգստացած են հայ ազգի ճակատագրով, ողջ տարածաշրջանի, ինչպես նաև Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի անվտանգության խնդիրներով, և իրենց կարողությունների չափով փորձում են խնդիրը հասցնել միջազգային իրավական ատյաններ՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ։

Հոլիվուդի աստղ, կինոյի և հեռուստատեսության ամենատաղանդավոր դերասաններից մեկը, օսկարակիր Շոն Պենը նույնպես անմասն չի մնացել:
«Քանի դեռ մեզնից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է զենքով, որը մենք ենք նրան տրամադրել։ Դա Ամերիկան չէ»,- իր Twitter-ում գրել է Շոն Պենը: