«Ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ մեզ բաժանող հեռավորությունից: Ցավդ տանեմ»․Եվգենի Կիսին - Showbiz.am

«Ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ մեզ բաժանող հեռավորությունից: Ցավդ տանեմ»․Եվգենի Կիսին

By

Armenian Assembly-ի մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանն այսօր միացել է Եվգենի Կիսինը։
Նախաձեռնության Facebook սոցցանցի էջից տեղեկանում ենք, որ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը փոխանցել է իր առաջիկա համերգի հոնորարը Armenian Assembly-ի Արցախի մանուկների օգնության ֆոնդին։
«Սիրելի՛ հայ քույրեր և եղբայրներ, հիմա` այս դժվար օրերին, ես ի սրտե ձեզ մաղթում եմ ուժ և կորով, իսկ ամենակարևորը` միասնություն: Հո՛գ տարեք ձեր և միմյանց մասին, եղե՛ք միասնական, ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ մեզ բաժանող հեռավորությունից: Ցավդ տանեմ»,-Եվգենի Կիսին։ Բոլոր հանգանակված միջոցները կուղղվեն Արցախում տուժած երեխաների արտակարգ և հիմնական կարիքները հոգալուն` ներառյալ սննդի, կացարանի, բժշկական և նյութատեխնիկական աջակցությանը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ