«Ոտքի կանգնեք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի, կեցցե Հայաստանը»․ ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյան - Showbiz.am

«Ոտքի կանգնեք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի, կեցցե Հայաստանը»․ ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյան

By

Առաջնագծում կռվի, իսկ  թիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն  անմասն չի մնում աշխարհի ողջ հայության կոմից բարձրաձայնվող բողոքի ճիչերից՝ հանդես գալով երաժշտական ուղղերձով` «Ոտքի կանգնեք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի»` հանրաճանաչ հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի  «Երազ իմ երկիր» երաժշտության ներքո:
«Սիրելի ընկերներ և երկրպագուներ, քանզի իմ  զենքը իմ ձայնն է, ձեզ եմ ներկայացնում իմ հոգու ճիչը երաժշտական տարբերակով՝ Ոտքի կանգնեք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի, կեցցե Հայաստանը:
Ձեզնից շատերն արդեն տեղյակ են սեպտեբերի 27-ից իմ հայրենիքում տեղի ունեցող չարաբաստիկ պատերազմի մասին: Երկու կողմերից  թե Հայաստանի, թե Ադրբեջանի մի ողջ երիտասարդ սերունդ է ոչնչացման ենթարկվում: Ես արդեն խաղաղության իմ ձայնը բարձրացրել եմ Իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի շուրջ, իսկ հիմա բոլոր երկրների ազգություններին խնդրում եմ մերժել Էրդողանի էքսպենսիոնիստական քաղաքականությունը: Եկեք չմոռանանք, որ բազմաթիվ մուսուլմանական երկրներ են գտնվել Օսմանյան կայսրության լծի տակ:

Ակնկալում եմ լսելի դարձնել մարդկային  գիտակցությանն ուղղված այս խաղաղության ապավինում պահանջող   կոչը: Արցախը հայկական  հող է, որի  մասին վկայել են դեռևս Հերոդոտն ու Ստրաբոնը,  և այդպես էլ կմնա ցանկացած գնով»,-նշել է երաժւշտը և հավելել,-«Մենք ոչ մի թշնամանք  չունենք Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների հանդեպ, ովքեր մեզ նման ցանկանում են ապրել խաղաղ պայմաններում:
Մերժեք պատերազմն ու ցեղասպանությունը:
Պահպանեք բիբլիական դրախտավայրը՝ Հավերժի երկիր Հայաստան»:

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ