Տիգրան Համասյանը, Սերժ Թանկյանը, Արա Մալիկյանը և այլոք. ի աջակցություն Արցախի համերգ կլինի

Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը միացել է «Արտիստներն Արցախի համար» բարեգործական ակցիային։
Մալիկյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ինքն էլ կմասնակցի հոկտեմբերի 28-ին, ժամը 20։00–ին (Հայաստանի ժամանակով` ժամը 23։00) կայանալիք համերգին։ Այս օնլայն համերգին կմասնակցեն նաև աշխարհահռչակ արտիստներ Տիգրան Համասյանը, Սերժ Թանկյանը, Թոմ Մորելոն, Տատյանա Սպիվակովան։
Երաժիշտն իր երկրպագուներին հորդորում է հանգանակություն կատարել Արցախի համար։
Համերգի ընթացքում նվիրատվությունների գումարը կկրկնապատկվի և կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այսօրվա դրությամբ Artists for Artsakh ակցիայի շրջանակներում հաջողվել է հավաքել ավելի քան 649 000 դոլար։
Համերգը կհեռարձակվի ONEArmenia-ի Facebook, Instagram, YouTube-ի էջերում