«Հիմա աշխարհին պետք է մի ղեկավարություն, որը պատրաստ է դեմ ելնել էթնիկական զտմանը»․ Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար, Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը տեսաուղերձով դիմել է ԱՄՆ-ի և Գերմանիայի ղեկավարությանը.
«Այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է: Առանց իրական զինադադարի, տառապանքները դեռ երկար կշարունակվեն: Կոչ եմ անում Միացյալ Նահանգների իմ կառավարությանը դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետերին և դատապարտել հայերի դեմ իրականացվող հարձակումները. պատժամիջոցներ սահմանել և անհապաղ հրադադար հաստատել»:

Նա նշել է՝ քանի որ Միացյալ Նահանգները լռում է, ինքը դիմում է նաև Գերմանիայի կանցլերին:
«Արդեն շաբաթներ են անցել, և բացարձակապես ոչ մի բառ ԱՄՆ-ից՝ այն երկրից, որն ընդունեց Ցեղասպանությունից փրկված իմ հայ նախնիներին: Այդ իսկ պատճառով դիմում եմ կանցլեր Անգելա Մերկելին, քանի որ նաև Գերմանիայի քաղաքացի եմ. հիմա աշխարհին պետք է մի ղեկավարություն, որը պատրաստ է դեմ ելնել էթնիկական զտմանը»,- եզրափակել է գործարարը: