«Օգնեք կանգնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի դեմ ցեղասպանությունը»․ պրոդյուսեր Ալին Քեշիշյան

Ամերիկահայ պրոդյուսեր Ալին Քեշիշյանն, ով եղել է Ջենիֆեր Էնիստոնի, Սելենա Գոմեսի և Նատալի Պորտմանի մենեջերը, իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակումներ է արել, անհանգստություն հայտնել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին և կոչ արել իր հետևորդներին գումար նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Ալինը վերահրապարակել է ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի էջի Stories բաժնի հրապարակումն Արցախի մասին, հետո պրոդյուսեր Էրիկ Իսրաելյանի հրապարակումն ու գրել. «Խնդրում եմ, օգնեք կանգնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի դեմ ցեղասպանությունը: Մենք խաղաղություն ենք ուզում: Խնդրում եմ, նվիրատվություն արեք համահայակական հիմնադրամին»: