«Լինել զինվո՞ր, թե` հասարակ մահկանացու»․Վահագ Ռաշ

Երգիչ Վահագ Ռաշը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Արցախի պատերազմի մասին:
«Այնպիսի ժամանակ է, որ պետք է ընտրություն կատարենք` լինել զինվո՞ր, թե` հասարակ մահկանացու։ Երկու դեպքում էլ մեռնելու ենք` մի քիչ շուտ, մի քիչ ուշ, հաղթանակից հետո կամ կռվի դաշտում։ Բայց մի բան լավ հիշեք, նախկին զինվոր չի լինում, եթե դուք կատարել եք ձեր ընտրությունը։
Հիշե՛ք նաև` զինվորի համար փառքի կենաց են խմում, իսկ հասարակ մահկանացուի` ողորմաթաս»,-գրել է նա։