Սիմֆոնիկ նվագախումբը բարեգործական համերգներ է կազմակերպում. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենան առցանց հեռարձակվող բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնց ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Այս մասին հայտնում է նվագախումբը։ Համերգները հեռարձակվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆեյսբուքյան էջերով։ Համերգները տեղի կունենան. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13.00‚ Վազգեն Սարգսյան 10 հասցեի (Piazza Grande) հարակից տարածքում‚ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00‚ Կասկադում‚ նոյեմբերի 1-ին՝ ժամը 17.00‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք)‚ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։
Հանգանակությունները կարող են կատարվել տեղում և կայքի միջոցով։ Նվագախումբը հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները (կրել դիմակներ‚ պահպանել սոցիալական հեռավորություն։