Եվրոպայում ճանաչված մի շարք հայ արտիստներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով

Եվրոպայում ճանաչում վայելող մի շարք հայ արտիստներ, համագործակցելով օտարազգի գործընկերների հետ, համախմբվել են հանուն Արցախի:

Նրանք նոյեմբերի 15-ին ներկայանալու են համերգային ծրագրով: Հասույթը տրամադրվելու է վիրավորներին, զինվորներին, արցախահայերին, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները:

Համերգին ելույթ են ունենալու Սերժ Ավետիքյանը, Անդրե Մանուկյանը, Պատրիկ Ֆիորին, Մեթյու Մադենյանը, Վինսենտ Բագույանը և այլք: