«Իմ իսրայելցի ընկերներ, խնդրում եմ, դիմեք ձեր կառավարությանը, որպեսզի դադարեցնի Ադրբեջանին դրոնների մատակարարումը». Դանիել Դեքեր

Ամերիկացի երաժիշտ, հայկական արմատներ չունեցող, բայց իրեն հայ համարող Դանիել Դեքերն, ով այս օրերին Երևանում է, Ֆեյսբուքի իր էջում պարբերաբար գրառումներ է անում` միջազգային հանրությանը տեղեկացնելով Արցախում տեղի ունեցող դեպքերի մասին:

Այս անգամ նա դիմել է Իսրայելի իր ընկերներին: «Իմ իսրայելցի ընկերներ, խնդրում եմ, դիմեք ձեր կառավարությանը, որպեսզի դադարեցնի Ադրբեջանին դրոնների մատակարարումը: Ադրբեջանը ձեր ընկերը չէ, մի օր նրանք կկծեն իրենց կերկարող ձեր ձեռքը: Տեսե՛ք, թե ինչ է անում ձեր «ընկերը» Արցախի հետ, նրանք ցեղասպանութան են ձգտում, ոչ թե խաղաղության: Մի օր նրանք և իրենց թուրք պարագլուխն այդ զենքը ձեր կողմը կուղղեն»,- գրել է նա: