«Անմահացավ ախպերս, ընկերս, թանկս, սանիկս». առաջնագծում զոհվել է դերասան Ադամ Խալաթյանը

Առաջնագծում զոհվել է Թատերական ինստիտուտի շրջանավարտ, դերասան Ադամ Խալաթյանը, ով աշխատել է ռեժիսոր Ելենա Արշակյանի թիմում՝ որպես ռեժիսորի օգնական և նկարահանվել «Կայարան» հեռուստասերիալում:

Ադամի կնքահայրը՝ դերասան Գուրգեն Սարգսյանն այս մասին գրառում է կատարել. «Ախպերս, քո սիրած հերոսի խոսքերն եմ քեզ ասում «Մեռնել ապրելու և ապրեցնելու համար, այլ ոչ թե ապրել մեռնելու համար»: Անմահացավ ախպերս, ընկերս, թանկս, սանիկս։ Ադամս….»: