«Սա զուտ մշակութային միջոցառում չէ»․կայացավ Երևանի պետական սիմնֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ նախատեսված բարեգործական համերգը

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցավ Երևանի պետական սիմնֆոնիկ նվագախմբի և գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ նախատեսված 4 բարեգործական համերգներից երկրորդը։
Համերգներով անցկացվում է հանրային դրամահանգանակության արշավ, որով յուրաքանչյուրս մեր ներդրումն ենք ունենալու մեր քաջարի մարտիկների առողջության վերականգնման ու ընկած անմահների ընտանիքիներին ցուցաբերված սոցիալական աջակցության գործում։

Ավետ Բարսեղյանն էլ իր հերթին ասաց, որ սա զուտ մշակութային միջոցառում չէ։
«Ազգային համախբվածությունը, որը մենք տեսնում ենք այս օրերին ցույց է տալիս, որ բոլորիս համար չկա ուրիշ ցավ, ուրիշի կարիք և ուրիշի դժբախտություն։ Մենք բոլորս պատասխանատու ենք միմյանց համար և առավելապես՝ իրենց կյանքն ու առողջությունը մեր հայրենիքին զոհաբերած հերոսների համար։Եվ այդպես պետք է լինի միշտ»,-նշում է Բարսեղյանը։

Նշենք նաև, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է «Հայերի ասամբլեայի» հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար։
Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի առցանց համերգը կայանալու է նոյեմբերի 14-ին։
Այս համերգից ստացված հոնորարը դիրիժորն ուղղել է Հայերի ասամբլեայի նախաձեռնությանը։