«Ես շոկի մեջ եմ, որ մարդիկ կարող են այսքան չարություն տարածել». ադրբեջացիները հարձակվել են բլոգեր Նադին Սերովսկու էջի վրա՝ Հայաստանի և Արցախի դրոշների ֆոնին լուսանկարվելու համար - Showbiz.am

«Ես շոկի մեջ եմ, որ մարդիկ կարող են այսքան չարություն տարածել». ադրբեջացիները հարձակվել են բլոգեր Նադին Սերովսկու էջի վրա՝ Հայաստանի և Արցախի դրոշների ֆոնին լուսանկարվելու համար

By

Ռուս բլոգեր Նադին Սերովսկին, ով Ինստագրամում ունի 7,5 մլն հետևորդ, իր էջում տեղադրել է ամուսնու հետ նոր ֆոտոշարք, որտեղ նրանք բռնցքամարտիկների կերպարով ռինգում են: Ռինգում կախված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Կանադայի դրոշների կողքին նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների դրոշներն են:

Լուսանկարները տեղադրելուց հետո ադրբեջանցի օգտատերերն ատելություն պարունակող մեկնաբանություններ և հաղորդագրություններ են գրել Նադինին, ինչից հետո նա սթորի բաժնում պատասխանել է բոլորին.

«Մեկնաբանողներ, գործի դրեք ձեր գլուխները: Դրոշները ես չեմ կախել, և ոչ մի թաքնված միտք դրանցում մի՛ փնտրեք: Եթե ուզում եք փոխել աշխարհը, սկսեք ձեզնից: Ինքներդ դարձեք բարի ու դադարեք ատել շրջապատում բոլորին: Ես ամբողջ աշխարհում խաղաղության կողմնակից եմ և վերջ»:

Մեկ այլ սթորիով էլ Նադինը նշել է, որ շատ է տխրել և մտածում է նույնիսկ հրապարակումը ջնջելու կամ մեկնաբանությունները փակելու մասին: «Ես շոկի մեջ եմ, որ մարդիկ կարող են այսքան չարություն տարածել: Ես սովոր չեմ, որովհետև իմ լսարանը շատ խաղաղասեր է»,- գրել է նա:

Բացի ադրբեջանցիներից, Նադինի գրառումը մեկնաբանել են նաև հայ օգտատերը` գրելով ոգեշնչող արտահայտություններ:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու». Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ում եղբայրը՝ Ալբերտը, որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է Արցախի պատերազմին, Ինստագրամի իր էջում հրապարակել է եղբոր...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի եզրափակիչ մասի նկարահանումների համար Թոմ Քրուզը ծրագրում է տիեզերք թռչել

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հույս ունի տիեզերք թռչել՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանվելու համար: Այս մասին հայտնում է Sun...
Ավելին