Բելգիացի բլոգեր Ռոուզ Վանդեկերկխովն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում լուսանկար է տեղադրել` կոչ անելով միջոցներ նվիրաբերել համահայկական հիմնադրամին:
Ռոուզը լուսանկար է վերահրապարակել, որտեղ գրված է, որ խաղարկվում է «Շանել» ապրանքանիշի պայուսակ, հաղթող կճանաչվի ֆոնդին գումար նվիրաբերած օգտատերերից որևէ մեկը:
«Կարելի է նվիրաբերել 50 դոլարից սկսած, պայուսակի արժեքը 5000 դոլար է»,- նշել է նա՝ հղում կատարելով The body face ինստագրամյան էջին, որը խաղարկություն է կազմակերպել: