Լիլիթ Սողոմոնյանը երգում է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում քողարկող ցանցեր գործող մարդկանց համար

Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Հարութունյանը տեսանյութ է հրապարակել Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնից, որտեղ երգչուհի Լիլիթ Սողոմանյանը երգում է այնտեղ հավաքված մարդկանց համար, որոնք այս օրերին ռազմաճակատ ուղարկվող օգնությունն են հավաքում և քողարկող ցանցեր գործում:
«Երբևէ կմտածեի՞ք, որ Օպերայի և բալետի աստվածային տաճարը, կվերածվի թիկունքային գործունեության ընտանեկան ջերմ օջախի… Արվեստագետն արվեստագետ է բոլոր պայմաններում ու բեմում կանգնած երգչուհու համար բեմը բեմ է, դահլիճը` դահլիճ, թեկուզ և առանց հանդիսատեսի…
Բեմում է սիրված երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը… Ծափերն ու «բիս֊բրավոներ»֊ը նույնպես բեմից…»,- հրապարակմանը կից գրել է նա: