Համաշխարհային պրեմիերա 15 տարվա դադարից հետո. System Of A Down` «Protect The Land»

«System Of A Down» աշխարհահռչակ ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը հայտնել է, որ 15 տարվա դադարից հետո խումբը երկու նոր երգ է թողարկել, որոնք բարձրաձայնում են «Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին»:

«Մենք, որպես «System Of A Down» խումբ, 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգեր ենք թողարկել: Դա անելու ժամանակը հիմա է, քանի որ միասին՝ չորսով, չափազանց կարևոր բան ունենք ասելու՝ որպես միասնական ձայն: Այս երկու երգերը՝ «Protect The Land»-ը ու «Genocidal Humanoidz»-ը, պատմում ենսարսափելի, լուրջ պատերազմի մասին, որը սանձազերծվել է մեր Հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի դեմ: Ադրբեջանում և Թուրքիայում Ալիևի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ուզում են Արցախն ու Հայաստանը հռչակել իրենցը, այլ նաև մարդկության դեմ իրականացնում են ցեղասպանության գործողություններ`անպատիժ մնալով իրենց նպատակին հասնելու համար»,- նշել է նա:

«Իրենց վայրագությունները իրականացնելու համար նրանք օգտվում են այն բանից, որ աշխարհը չափազանց կենտրոնացած է COVID-ի, ընտրությունների ու քաղաքացիական անկարգությունների վրա: Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու մեր հողը, մեր մշակույթը և մեր ազգը: Աչք փակելու ժամանակը չէ»,- ասել է Սերժ Թանկյանը: