«Արվեստը հանուն Արցախի». հայ հայտնիներն իրենց կատարումներով դրամահավաք են իրականացնում

Մշակութային մի շարք կազմակերպություններ և անհատ գործիչներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվական աջակցությամբ, նախաձեռնել են «Արվեստը հանուն Արցախի» նախագիծը, որի շրջանակում երաժիշտները, երգիչներն ու դերասաններն իրենց կատարումներով Facebook սոցցանցի միջոցով իրականացնում են դրամահավաք:
Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

Դրամահավաքը կազմակերպվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ, և գումարն առանց միջնորդության փոխանցվում է հիմնադրամին:

Հանգանակությունների համար` https://www.facebook.com/donate/914784719052540/