«Մեզ անարդարության զգացումն է տանջում, քանի որ մեզ ոչ ոք չի աջակցել, մեզ դավաճանել են». Գոհար Ավետիսյան - Showbiz.am

«Մեզ անարդարության զգացումն է տանջում, քանի որ մեզ ոչ ոք չի աջակցել, մեզ դավաճանել են». Գոհար Ավետիսյան

By

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում գրառում է արել` անդրադառնալով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին:

«Ես սիրում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ: Ես սիրում եմ ձեզ, իմ արմատներ և նախնիներ: Հպարտանում եմ մեր տունն ու հայրենիքը պաշտպանած տղաներով: Նրանք միշտ էլ մեր հերոսներն են լինելու, որքան էլ բոլորը պնդեն, թե ամեն ինչ զուր է:

Դու աշխարհի քարտեզի վրա իմ փոքրիկ, բայց խիզախ Հայաստան, կռվեցիր մինչև վերջ` առանց որևէ օգնության, առանց վարձկանների` փորձելով պահպանել այն, ինչ պատկանում է քեզ անհիշելի ժամանակներից: Տարածքներում, որոնք այժմ կանցնեն նրանց, կան տասնյակ հնագույն եկեղեցիներ 8-րդ, 12-րդ, 13-րդ դարերի: Ի՞նչ է լինելու այդ վանքերի հետ, մի՞թե նրանք կոչնչացնեն աշխարհի վրա եղած ամենասուրբը:

Այսօր մենք մեզ պարզապես զզվելի ենք զգում` չնայած փորձում ենք ցույց չտալ: Մեզ անարդարության զգացումն է տանջում, քանի որ մեզ ոչ ոք չի աջակցել, մեզ դավաճանել են: Բայց մենք հիմա պետք է ավելի ուժեղ ու իմաստուն լինենք, քանի որ արցունքներով ոչինչ չենք փոխի: Մենք հետ չենք բերի հայրենիքը պաշտպանելիս զոհվածներին, բայց կարող ենք այդ հերոսների մասին պատմել մեր երեխաներին, ովքեր մեր ազգի ապագան ու շարունակությունն են:

Մենք հայ ժողովրդի դեմքն ենք, մենք Հայաստանն ենք: Մեզնից յուրաքանչյուրը, ում մեջ հոսում է այս մեծ ազգի արյունը, ներկայացնում է մեր երկիրը: Մենք պետք է հավաքվենք, պետք է եզրակացություններ անենք, պետք է ավելի իմաստուն և ուժեղ դառնանք և միլիոներորդ անգամ գիտակցենք, որ այս կյանքում կարող ենք ապավինել միայն մեզ:

Մենք քրտնաջան կաշխատենք, կհասնենք բոլոր բարձունքներին, կնվաճենք այս աշխարհը և հպարտորեն կփառավորենք մեր Հայաստանը: Աստծո օգնությամբ մենք կանցնենք այս փորձությունը»,- գրել է նա:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու». Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ում եղբայրը՝ Ալբերտը, որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է Արցախի պատերազմին, Ինստագրամի իր էջում հրապարակել է եղբոր...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի եզրափակիչ մասի նկարահանումների համար Թոմ Քրուզը ծրագրում է տիեզերք թռչել

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հույս ունի տիեզերք թռչել՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանվելու համար: Այս մասին հայտնում է Sun...
Ավելին