Հրուշ Աճեմյանը, Նարեկ Մեծ Հայքը, SOAD-ից Շավո Օդաջյանը նոր երգ են ներկայացրել Հայաստանի և Արցախի մասին

Քարդաշյան ընտանիքի դիմահարդար, ամերիկահայ Հրուշ Աճեմյանը, Նարեկ Մեծ Հայքըб Շավո Օդաջյանн և մի քանի այլ ռեփերներ նոր երգ ու տեսահոլովակ են ներկայացրել Արցախում և Հայստանում ստեղծված իրավիճակի մասին: Երգի վերջում Հրուշը խաչը ձեռքին հայերենով աղոթում է «Հայր մեր»-ը:

Դիմահարդարը երգի իր հատվածը տեղադրել է Ինստագրամի իր էջում և գրել. «Այսօր 2016-ից հետո առաջին անգամ «Armenian Emcee Cyphers»-ը վերադառնում է: Այն ստեղծվել էր երկու պատճառով: Պետք է ապացուցեինք աշխարհին, որ մենք ևս հրաշալի ռեփ ենք կարդում և որ առավել կարևոր է` ցույց տայինք մեր միասնականությունը:

Այսօր, առավել քան երբևէ, մեզ պետք է այդ միասնականությունը և, որպես արտիստներ, մենք պետք է մեր ներդրումն ունենանք այդ գործում` ստեղծելով և ոգեշնչելով: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մեզ հաջողվել է հավաքել երիտասարդ ու տաղանդավոր արտիստներից բաղկացած հրաշալի թիմ: Իմ եղբայր Նարեկը միացել է մեզ Հայաստանից` առաջնագիծ մեկնելուց առաջ ուղարկելով իր հատվածը»: