Հորեղբորս տղայի անունը մինչ օրս էլ չկա պաշտոնական ցուցակում․ Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել․

«4750 անուն, ազգանուն և ճակատագիր։
4750 դժբախտացած ընտանիք։
4750 մարած լույս։
4750 չիրականացած երազանք։

Իմ հորեղբոր տղան …
Մխեյան Վահագն Մարտիկի
19 տարեկան ժամկետային զինծառայող։

Հուղարկավորությունը եղել է հոկտեմբեր 29 ին… (Գեղարքունիքի մարզ ,գյուղ Երանոս)
նրա անունն էլ մինչ օրս չկա պաշտոնական ցուցակում։

Այսօր երեկոյան ժամը 6-ին՝ կլինեմ Ազատության հրապարակում, որտեղ ի հիշատակ մեր նահատակների մոմավառություն է լինելու»։