Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

86 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն  Ջիգարխանյանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստի լրատվամիջոցին հայտնել է նրա թատրոնի ներկայացուցիչը: «Անցած գիշեր տխուր լուր ստացանք: Մահացել է ականավոր արտիստ և առաջնորդ, իր անունը կրող թատրոնի ղեկավար Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը», – ասաց գործակալության աղբյուրը: