«Հենց այդ մի փոքրիկ ճիչն ինձ վերադարձրեց կյանք»․ Լիլուի գրառումը դստեր ծննդի և իր ապրումների մասին - Showbiz.am

«Հենց այդ մի փոքրիկ ճիչն ինձ վերադարձրեց կյանք»․ Լիլուի գրառումը դստեր ծննդի և իր ապրումների մասին

By

Երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում գրառում է արել դստեր` Մարիայի ծննդի և այս ամիսներին իր ապրումների մասին:

«Անվերջանալի ցավի ու մղձավանջի մեջ գրեթե երկու ամիս հնարավոր չեղավ գոնե մեկ րոպեով կտրվել իրականությունից: Հաշվի առնելով կարգավիճակս` մի կերպ հասանք վերջնակետին` ցավի ու արցունքի մեջ թաղված: Հենց այդ մի փոքրիկ ճիչն ինձ վերադարձրեց կյանք, որտեղ հասկացա, որ պետք է պայքարեմ ու ուժ գտնեմ հանուն այն կյանքերի, որոնց համար պատասխանատվություն եմ կրում: Շնորհակալ եմ բոլորին այդքան ջերմության և ուժ տվող խոսքերի համար, բարեմաղթանքների համար: Մարիան ծնվեց 11.11.2020-ին` ժամը 1:11-ին, ու իր ծննդով ինձ մեծ ուժ տվեց»,- գրել է երգչուհին:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու». Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ում եղբայրը՝ Ալբերտը, որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է Արցախի պատերազմին, Ինստագրամի իր էջում հրապարակել է եղբոր...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի եզրափակիչ մասի նկարահանումների համար Թոմ Քրուզը ծրագրում է տիեզերք թռչել

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հույս ունի տիեզերք թռչել՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանվելու համար: Այս մասին հայտնում է Sun...
Ավելին