Մենք ականատես ենք լինում մշակույթի մահվանը. Սերժ Թանկյանը՝ արցախցիների տեղահանության մասին

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի հիմանդիր-անդամ Սերժ Թանկյանը նոր գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ կրկին անդրադառնալով Հայաստանին և Արցախին։

«Մենք ականատես ենք լինում մշակույթի մահվանը: Հայաստանի հարստությունը նրա պատմության մեջ է, և հայերի սրտերն ամենուր կոտրվում են, երբ արցախցիները հրաժեշտ են տալիս Դադիվանքի վանքին և կանգնած են անորոշ ապագայի առջև՝ ստիպված լինելով լքել իրենց պապական տները»,- գրել է երաժիշտը։

Նշենք, որ այս ընթացքում Սերժ Թանկյանն ու խմբի մյուս անդամները պարբերաբար անդրադառնում էին Արցախում տիրող իրավիճակին։ Հավելենք նաև, որ խումբը երկար տարիների դադարից հետո երկու նոր երգ է թողարկել, որոնք նվիրված են Արցախին և հայ ժողովրդին։