«Ցանկություն չունեմ Թուրքիա մեկնել, ես աջակցում եմ Արցախին». իրանցի մոդել

Իրանցի մոդել, բիզնես լեդի Լիլի Գալիչին Ինստագրամի իր էջի Stories բաժնում մտահոգություն է հայտնել այն մասին, որ Միացյալ Նահագներից հնարավոր է մեկնել մի քանի երկիր, որոնց թվում նշել էր  նաև Թուրքիան: Նա խորհուրդ էր հարցրել` ո՞ւր գնալ Ամանորին:

Հետևորդների մոտ կարծիք էր ձևավորվել, թե Լիլին ցանկանում է Թուրքիա գնալ, ինչի մասին այսօր նա իր սթորի բաժնում պարզաբանում է տվել:

«Ընկերներ, իրականում ես ցանկություն չունեմ Թուրքիա մեկնել: Ես ընդամենը թվարկել էի այն մյուս երկրների շարքում, քանի որ աշխարհի երկրների մեծ մասը փակ է Միացյալ Նահագների համար: Ես աջակցում եմ Արցախին»,- գրել է նա:

Հավելենք, որ Լիլին Ինստագրամում ունի 2,7 մլն հետևորդ: