«Սիրտ իմ սասանի»-ն՝ Դադիվանքում Իվետա Մուկուչյանի կատարմամբ (տեսանյութ)

Գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանը Դադիվանքում կատարել է «Սիրտ իմ սասանի» երգը։ Երգչուհին ֆեյսբուքյան էջում տեղադրել է կատարման տեսագրությունն ու կից գրել.

«Եթե ես երբեւէ կասկածել եմ Աստծուն, հիմա եմ հասկանում, թե որքան կարեւոր է նրան քո սրտին մոտ պահելը: Երբ նայում ես մարդկանց աչքերին, ովքեր իրենց որդիներին են հողին հանձնել, հող կորցրել, ստիպված եղել այրել սեփական տունը, հասկանում ես, որ միայն հույսն է մահից փրկում, որովհետեւ «Լույսը փայլում է խավարում, եւ խավարը չի հաղթում նրան» (Հովհաննես1։1-51)»։