Քիմ Քարդաշյանը դստեր հետ նկարահանվել է իր նորաձևության բրենդի նոր գովազդում

Քիմ Քարդաշյանը հայտարարել է իր Skims ապրանքանիշի նոր հավաքածուի թողարկման մասին, այն ստացել է Cozy անվանումը, որն իր մեջ ներառում է փափուկ և հարմարավետ տնային հագուստներ և աքսեսուարներ, բոլոր իրերը հասանելի են հինգ գույներով: Նկարահանումներին մասնակցել է նաև հենց ինքը՝ Քիմը՝ իր 7-ամյա դստեր հետ։

Նկարահանումների ժամանակ Քիմն ու իր դուստրը փորձել են մոխրագույն կոստյումներ: Քիմը կրել է տոպ, լայն տաբատ և կարդիգան: Փոքրիկ Նորթը ևս նմանատիպ ոճում է եղել՝ տաբատ և տոպ: Ապրանքանիշի նոր շարքում ներառվել են նաև մանկական չափսեր, այնպես որ հնարավոր է գեղեցիկ համադրություններ ստանալ։