Քիմ Քարդաշյանը կրկին հրապարակում է արել Հայաստանին և Արցախին միջոցներ նվիրաբերելու համար

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է սատարել Հայաստանին ու Արցախին և այդ մասին գրառումներ անել: Ինստագրամի իր էջի սթորի բաժնում նա կոչ է արել իր 191 մլն հետևորդին կրկին միջոցներ նվիրաբերել համահայկական հիմնադրամին:

Քիմը տեղադրել է նռներով թևնոցներ, որոնք պատրաստվում են և գրել. «Գնելով այս նռներով թևնոցները` կարող եք աջակցել Հայաստանին և Արցախին: Ամբողջ հասույթը փոխանցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը տեսանյութեր էր տեղադրել Ինստագրամի իր էջի սթորի բաժնում, որտեղ Դադիվանքին էր և գրել էր. «Մեծ կորուստ է կրել ոչ միայն արցախահայությունը, այլև մարդկությունը: Սա այսօրվա հրաժեշտն է: Եթե հիմա տխուր եք, պատկերացրեք, թե ինչ են զգում նրանք: 120 000 մարդ ստիպված է լքել իր հայրենիքը, քանի որ Թուրքիան հասավ իր ուզածին»: