Արփի Գաբրիելյանի լուսանկարը որդու հետ` 31-ամյակի առթիվ

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն այսօր տոնում է 31-ամյակը, ինչի առթիվ Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել որդու` 4 ամսական Ռոբերտի հետ: Լուսանկարին կից Արփին գրել է «Աստծո տված նվերը»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի հենց իր ծննդյան նախօրեին երգիչ Միհրան Ծառուկյանն ամուսնության առաջարկ արեց դերասանուհուն: Զույգի առաջնեկը` Ռոբերտը, լույս աշխարհ է եկել հուլիսին։