«Ես իրեն փորձում եմ միշտ այդպես ուրախ ու մեր ԴիԿապրիո ընկեր Տիկո հիշել»․ Տյոմ Հակոբյանն իր ընկերոջ՝ Տիգրան Հարությունյանի մասին

Հոկտեմբերի 11-ին Արցախում զոհվեց բալետի արտիստ, դերասան Տիգրան Հարությունյանը։ Նա ժամկետային զինծառայող էր։ 23-ամյա Տիգրանն ավարտել էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ապա մեկնել ծառայության։
Showbiz.am-ը զրուցել է Տիգրանի ընկերներից մեկի՝ երգիչ Տյոմ Հակոբյանի հետ, ով պատմում է 5 տարիների իրենց ընկերության մասին։


«Շատ դրական, պարզ, հասնող, ընկերասեր, անձնավորություն էր, մեծատառով մարդ, ով ճանաչում է նրան, կվկայի այդ փաստը։Չգիտեմ, թե ինչ խոսքերով նկարագրեմ, կյանքում չէի մտածի, որ մի օր ուղղակի պետք է խոսեմ իր հատկանիշների մասին անցյալով,  դաժան է։
Միշտ ասում էի՝ Տիկ, ոնց որ ԴիԿապրիոյի մանկությունը լինես»
,- հիշում է Տյոմն ու հավելում,-«Տիկոն արվեստի մարդ էր, լրիվ։ Չգիտեմ՝ դժվար է խոսելը: Մոտո էր սիրում, հիշում եմ տարիներ առաջ կարմիր կոժ էր գնել՝ հատուկ մոտո քշելու համար, ինքը շատ լուրջ էր տրամադրված էլի, ես էլ ասում էի՝ Տիկ լավ էլի, մոտոն ի՞նչ ես անում։ Բայց մեկ է դե, ինքը շատ էր սիրում»։

Տյոմը հիշում է, թե ինչպես Տիգրանն իրեն օգնեց նկարահանել տեսահոլովակ «Շարժվիր» երգի հիման վրա։
«Իմ տեսահոլովակը պետք է նկարեինք «Շարժվիր» երգի հիման վրա, ես էլ նոր էի բանակից եկել, այդքան ռեսուրսներ չունեի, ճիշտն ասած, նստեցինք որոշեցինք, որ տեսահոլովակս հենց ես նկարեմ հեռախոսով, ու շատ տարբեր կերպարներ պետք է լինեին, ու պետք է, դե բնականաբար, ընկերներով անեինք։
Տիկոն էլ աս
աց․ «Տյոմս, ինչ անենք, նկարվենք բոլորս էլ»։ Ու այդպես էլ արեցինք։
Տիկոն է
՛լ սաքսոֆոն նվագեց, է՛լ կիթառ, ու այդպես ստացանք տեսահոլովակս։
Հիմա
այնպես ուրախ եմ, որ երբ ամեն ամգամ այդ տեսահոլովակս միացնեմ, նայեմ, Տիկոն հետներս է լինելու, ու ես իրեն փորձում եմ միշտ այդպես ուրախ ու մեր ԴիԿապրիո ընկեր Տիկո հիշել։
Շատ դժվար բան է, մեր ջահել սերունդը ու էնքան տաղանդավոր տղերքը գնացին, Տիկոն էլ գնաց, անդառնալի, Աստված հոգին լույսերի մեջ պահի,
մենք էլ միշտ այ տենց լուսավոր պետք է հիշենք մեր Տիկոյին»։