«Ես պարզապես չեմ ուզում արթնանալ ու տեսնել, որ Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Ստեփանակերտ քաղաք-պետությունը…»․ Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել։ Նա գրել է․

«Ամեն ինչ ու ամենքին կորցնելուց հետո, հանձնելուց և հանձնվելուց հետո` երեկ թղթի վրա ավելացան Մարտակերտի 6 գյուղերը, այսօր հանձնվեցին Ասկերանի շրջանի 2 գյուղերը ևս…Տիգրանակերտը (միակ ապացույցը հայության ու Մեծ Հայքի)…Բոլորը Արյունով պահված…ԱՐՅՈւՆՈՎ…
Թքած ունեմ էս պահին քաղաքականության, բևեռների, աթոռակռվի, հների ու նորերի վրա… Ես պարզապես չեմ ուզում արթնանալ ու տեսնել, որ Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Ստեփանակերտ քաղաք-պետությունը….
Գժվում եմ:Բարի գիշեր…!»։