«Իմացեք` ես հայ եմ, հայ, ով կրում է մի մեծ խաչ` հայ մնալ ամեն պարագայում». Կարեն Ասլանյան

Դերասան Կարեն Ասլանյանն Ինստագրամի իր էջում տեղադրել է իր լուսանկարն ու գրառում արել:

«Երբ ինձ հարցնում են` ինչո՞ւ են աչքերդ տխուր: Կարդացե՛ք հայոց պատմություն, ճանաչե՛ք Մեծ եղեռն ու մի՛ մատնեք անտարբերության, ինչա թե գազ և նաֆթ չունենք: Իմացեք` ես հայ եմ, հայ, ով կրում է մի մեծ խաչ` հայ մնալ ամեն պարագայում: Մի՛ լռեք ու մի՛ դրեք տարբերություն: 21-րդ դար, թույլ տուր թքել քո շահամոլ երեսին»,- գրել է նա: