«Զինվորի և երիտասարդ աղջկա ամուսնության դրվագն ինձ հիշեցնում է «Խոստումը» ֆիլմի կադրը». Անժելա Սարաֆյան (տեսանյութ)

Ամերիկահայ հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանն ինստագրամյան իր էջում կիսվել է Ադրբեջանի կողմից հրթիռակոծված` Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կադրերով և վերհիշել պատերազմի օրերին այնտեղ տեղի ունեցած հարսանիքը։

«Զինվորի և երիտասարդ աղջկա ամուսնության դրվագն ինձ հիշեցնում է «Խոստումը» ֆիլմի այն կադրը, որտեղ մենք մարմնավորում էինք անցյալից եկած ավանդույթը, իսկ հիմա ականատես ենք լինում նման պատկերների…»,- տեսանյութին կից գրել է դերասանուհին: