«Ամեն մի ընկերոջ հետ մի պատմություն, մի հիշողություն, հիմա՝ անդառնալի ցավ, հպարտություն, խոնարհում…». Թամարա Պետրոսյան

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն արխիվային լուսանկար է հրապարակել ու գրառում արել պատերազմում ընկած զինվորների մասին։
Դերասանուհին Instagram-յան էջում Շուշիում՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ, արված լուսանկար է հրապարակել ու գրել. «Ամեն մի ընկերոջ հետ մի պատմություն, մի հիշողություն, հիմա` անդառնալի ցավ, հպարտություն, խոնարհում… ու էլի հիշողություն։
Մայրերին՝ տոկունություն։
ԱՄԵՆ»,- գրել է նա։